Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբը հայտարարել է «Զենիթի» հարձակվող Մալկոմի տեղափոխության մասին։
Սանկտ Պետերբուրգը ներկայացնող ակումբի նախագահ Ալեքսանդր Մեդվեդևն ավելի վաղ հայտնել էր, որ Մալկոմը 60 միլիոն եվրոյի դիմաց կտեղափոխվի «Ալ-Հիլալ»:
Բրազիլիայի հավաքականի հարձակվողը նոր թիմում հանդես կգա 77-րդ համարի մարզաշապիկով։
Մալկոմն ավելի վաղ հանդես էր եկել «Բարսելոնայում» և «Բորդոյում»։
























































