Հրապարակվել է պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի թարմացված վարկանիշը։ Լավագույն տասնյակը մնացել է անփոփոխ՝
Իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը (9375 միավոր) պահպանել է առաջատարի դիրքը, սերբ Նովակ Ջոկովիչը (8795) զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, իսկ ռուս Դանիիլ Մեդվեդևը (6520) երրորդն է։
Չորրորդ տեղում նորվեգացի Կասպեր Ռուդն է, հինգերորդը՝ հույն Ստեֆանոս Ցիցիպասը, վեցերորդը՝ դանիացի Հոլգեր Ռունը, յոթերորդը՝ ռուս Անդրեյ Ռուբլյովը, ութերորդը՝ իտալացի Յանիկ Սինները, իններորդը՝ ամերիկացի Թեյլոր Ֆրիցը, տասներորդը՝ նրա հայրենակից Ֆրենսիս Տիաֆոն։
Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը 11-րդ հորիզոնականում է: