Աշխարհի երկրորդ ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը ելույթ չի ունենա օգոստոսի 7-ից 13-ը Տորոնտոյում (Կանադա) կայանալիք Մասթերս մրցաշարում։ Թենիսիստի՝ մրցումներից հրաժարվելու պաշտոնական պատճառ է նշվում հոգնածությունը:
Հիշեցնենք, որ Նովակ Ջոկովիչը երեք տիտղոս է նվաճել այս մրցաշրջանում, որոնցից երկուսը Մեծ սաղավարտի մրցաշարերում (Australian Open և Roland Garros):
Մեկ շաբաթ առաջ ավարտված Ուիմբլդոնում թենիսիստը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ հինգ սեթանոց խաղում պարտվել է իսպանացի թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասին։