ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կարծում է, որ Անգլիայի Լիգայի գավաթը հավելյալ ծանրաբեռնվածություն է ստեղծում ֆուտբոլիստների համար և այն պետք է չեղարկել, տեղեկացնում է Daily Mail-ը:
«Ֆրանսիայում արդեն դիմել են այդ քայլին և ես կարծում եմ, որ դա ճիշտ որոշում է:
Անգլիան պետք է հրաժարվի Լիգայի գավաթից: Այնտեղ առանց այդ էլ շատ հանդիպումներ են անցկացվում և ֆուտբոլիստները չեն հասցնում վերականգնվել:
Ես գիտակցում եմ ՝ ավանդույթները կարևոր են, բայց նրանք պետք է գնան այդ քայլին»,- ասել է Չեֆերինը:
Հիշեցնենք, որ այս տարի Լիգայի գավաթը նվաճեց «Մանչեսթեր Սիթին» և դա արեց 3-րդ անգամ անընդմեջ: