«Չելսիի» ֆրանսիացի պաշտպան Ուեսլի Ֆոֆանան, որը ծնկի վնասվածքի պատճառով ավելի վաղ թիմի հետ չէր մեկնել ԱՄՆ նախամրցաշրջանային շրջագայության, ավելի մանրամասն բուժզննում է անցել։ Արդյունքում պարզվել է, որ խաղացողը խաչաձև կապանների վնասվածք է ստացել և բաց կթողնի ավելի քան 7 ամիս։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 22-ամյա պաշտպանը պետք է վիրահատվի՝ նախորդ խաչաձև կապանը վերականգնելու համար։ Ակումբը հայտնել է, որ խաղացողն այժմ կսկսի ապաքինվել և ակտիվորեն աշխատելու է «արիստոկրատների» բժշկական անձնակազմի հետ։
Ֆոֆանան «Չելսիին» է միացել «Լեսթերից» անցած օգոստոսին 80,5 միլիոն եվրոյի դիմաց: 2022/2023 մրցաշրջանում պաշտպանը թիմի կազմում անցկացրել է 20 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում երկու գոլ է խփել: Ֆրանսիացին ծնկի վնասվածքի պատճառով բաց է թողել երեք ամսից մի փոքր ավելի։ Բացի այդ, 22-ամյա խաղացողը որոշ ժամանակ բաց թողեց մրցաշրջանի վերջում մկանային վնասվածքի և ազդրի վնասվածքի պատճառով:























































