Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Ուիմբլդոնի կիսաեզրափակիչ։ Քառորդ եզրափակիչում իսպանացին 7:6 (7:3), 6:4, 6:4 հաշվով հաղթեց աշխարհի 6-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեին։
Եզրափակիչ դուրս գալու համար Ալկարասը կմրցի աշխարհի երրորդ ռակետ, ռուս Դանիլ Մեդվեդևի հետ հաղթել էր աշխարհի 43-րդ ռակետ, ամերիկացի Քրիստոֆեր Յուբենքսին։
Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են սերբ Նովակ Ջոկովիչն ու իտալացի Յանիկ Սիները։