Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Արթուր Մելոն կարող է վերադառնալ Անգլիա։ Այս մասին հայտնում է dailymail.co.uk-ը։
Ֆուտբոլիստով հետաքրքրված է «Վուլվերհեմփթոնը», որը պատրաստ է նրան վարձավճարով վերցնել։ Թուրինցիները մտադիր են նման համաձայնագրի մեջ ներառել պարտադիր գնման կետ: Ինքը՝ խաղացողը, կցանկանար մնալ Պրեմիեր լիգայում։
Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է եկել «Լիվերպուլում», «կարմիրների» կազմում մասնակցել է 1 հանդիպման։
























































