«Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լենգլեն կարող է չսկսել մարզվել թիմի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
28-ամյա ֆրանսիացին բուժզննում է անցել թիմի հետ, սակայն մինչև հուլիսի 18-ը մարզումները չսկսելու թույլտվություն է ստացել։ Կատալոնացիները ցանկանում են վաճառել ֆուտբոլիստին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը վարձավճարով հանդես եկավ «Տոտենհեմում»: Լոնդոնցիների կազմում անցկացրած 35 խաղում նա դարձել է գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
























































