Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» ներկայացրել նոր մարզաշապիկը՝ «Զրինսկիի դեմ խաղի համար։
Երևանյան թիմը ՉԼ-ի որակավորման առաջին փուլի առաջին խաղում՝ հուլիսի 11-ին, կհյուրընկալի բոսնիական թիմին։
«Մեր նոր մարզաշապիկը, որով հանդես կգանք «Զրինսկիի» դեմ խաղում։
Այն ընտրելիս ոգեշնչվել ենք՝
Թիմի առաջին եվրագավաթային ելույթով (2003)
Առաջին հաղթանակով (2005)
Մեկ մրցաշրջանի ընթացքում Արա Հակոբյանի գրանցած ռեկորդի 20-ամյակով (45 գոլ)»,- ներկայացրել է ակումբի մամուլի ծառայությունը։