Հայաստանի հավաքականի և «Արարատ-Արմենիայի» 20-ամյա ֆուտբոլիստ Ստյոպա Մկրտչյանը կարիերան կշարունակի խորվաթական «Օսիեկ» ակումբում, ուր կտեղափոխվի վարձակալական հիմունքներով:
Այս մասին հայտնում է Sportske Novosti-ն: Մկրտչյանը շաբաթվա վերջին կժամանի Օսիեկ քաղաք, իսկ երկուշաբթի օրը բուժզննում կանցնի խորվաթական ակումբի համար՝ պայմանագիր կնքելուց առաջ:
Ըստ աղբյուրի՝ վարձակալական պայմանագիրըհ նախատեսված կլինի մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը՝ հետագայում տրանսֆերը գնելու հնարավորությամբ:
Հիշեցնենք՝ ավարտված մրցաշրջանը Մկրտչյանը վարձակալությամբ անցկացրել է ԲԿՄԱ-ում: