Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Ուրարտու» – «Զրինսկի» հանդիպումը կսպասարկի Մալթան ներկայացնող մրցավարական բրիգադը։
Հանդիպման գլխավոր մրցավարը կլինի Ֆիլիպ Ֆարուջան։ Նրան կօգնեն Լյուկ Պորտելլին և Ալան Կամիլյերին, իսկ չորրորդ պաշտոնյան կլնի Ալեքս Ջոնսոնը:
Դիմակայության առաջին հանդիպումը կայանալու է հուլիսի 11-ին «Ուրարտու» մարզադաշտում, հանդիպման մեկնարկը՝ ժամը 19։00-ին։ Խաղն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Առաջին ալիքի եթերում: