Հայաստանի պարաաթլետիկայի հավաքական թիմը մեկնել է Փարիզ, որտեղ կմասնակցի Պարա աթլետիկայի աշխարհի 2023 թվականի առաջնությանը։
Հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Արման Սարգսյանը, որը հանդես կգա T53 սայլակավազքում, Սմբատ Կարապետյանը՝ T54 սայլակավազք, Սարգիս Մխիթարյանը՝ F57 գնդի հրում և Սարգիս Ստեփանյանը՝ F55 գնդի հրում:
Հավաքական թիմը Պարա աթլետիկայի աշխարհի 2023 թվականի առաջնությանը կմասնակցի ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
Մրցավայր են մեկնել նաև թիմի ղեկավար, ավագ մարզիչ Հովհաննես Գևորգյանը, հավաքականի գլխավոր մարզիչ
Սուսաննա Մարտիրոսյանը, անձնական մարզիչներ Արման Փիրոյանը և Գևորգ Ստեփանյանը: