Աշխարհի 4-րդ ռակետ Կասպեր Ռուուդը պարտվեց «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» երկրորդ շրջանում:
Նորվեգացի թենիսիստը 3 ժամ 28 րոպե տևած պայքարում 5 սեթում 4-6, 6-3, 6-4, 3-6, 0-6 հաշվով պարտվեց աշխարհի 142-րդ ռակետ, բրիտանացի Լիամ Բրոդիին:
Հիշեցնենք, որ «Ուիմբլդոնի» գործող չեմպիոն Նովակ Ջոկովիչը դուրս է եկել 3-րդ շրջան: