Սլովակ պաշտպան Միլան Շկրինյարը, որն «Ինտերից» հեռացել է ազատ գործակալի կարգավիճակով, պաշտոնապես միացել է ՊՍԺ-ին։ Այս մասին հայտնում է փարիզեցիների պաշտոնական կայքում։
Նշվում է, որ պայմանագիրը կնքվել է հինգ տարով՝ մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։
Շկրինյարը «Ինտերում» խաղացել է վեց տարի (2017 թվականից)։ Միլանյան թիմի հետ նա նվաճել է հինգ տիտոս ՝ սկուդետտոն, երկու գավաթ և Իտալիայի երկու սուպերգավաթ։
2022/2023 մրցաշրջանում իտալացի պաշտպանը «ներաձուրիի» կազմում անցկացրել է 31 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում գոլ չի խփել։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 50 միլիոն եվրո: