«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն կարող է մեծ բոնուս ստանալ ակումբից, հայտնում է RMC Sport-ը։
Նշվում է, որ հարձակվողը կստանա հավատարմության բոնուսների մի մասը, եթե մինչև հուլիսի վերջ չհեռանա թիմից։ Այս դեպքում Մբապեն կվաստակի 40 մլն եվրո։
Բացի այդ, ըստ հրապարակման, փարիզյան ակումբի ղեկավարությունն այս պատճառով շատ զայրացած է: Ամենայն հավանականությամբ, ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի վերջին հայտարարությունը, թե հարձակվողը երկու շաբաթից պետք է որոշում կայացնի իր ապագայի վերաբերյալ, պայմանավորված է հենց բոնուսների այս մասը վճարել չցանկանալով:
Կիլիան Մբապեն 2017 թվականի ամռանն է դարձել փարիզյան թիմի ֆուտբոլիստ, ուր տեղափոխվել էր «Մոնակոյից»։ Նախորդ մրցաշրջանում հարձակվողը 43 խաղում դարձել է 41 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ ՊՍԺ-ի հետ Մբապեն հինգ անգամ հաղթել է Ֆրանսիայի առաջնությունում, երեք անգամ՝ Ֆրանսիայի գավաթում։