ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, որը նախկինում աշխատել է «Բարսելոնայում», չի պատրաստվում իսպանական ակումբի խաղացողներին հրավիրել իր նոր թիմ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Ըստ աղբյուրի՝ մասնագետը ցանկանում է բարելավել հարաբերությունները երկու թիմերի միջև, որոնք լարվել էին Նեյմարի տեղափոխությունից և Մարկո Վերատիի ձախողված տրանսֆերից հետո:
Էնրիկեն 2023 թվականի հունվարից առանց աշխատանքի էր, երբ լքեց Իսպանիայի հավաքականը: Իսպանացի մասնագետը «Բարսելոնայի» կազմում 9 տիտղոս է նվաճել: Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը:
Փարիզցիների նախորդ գլխավոր մարզիչը Քրիստոֆ Գալտիեն էր։ Նրա գլխավորությամբ թիմը նախորդ մրցաշրջանում դարձավ Ֆրանսիայի չեմպիոն։