«Պարի Սեն Ժերմենի» նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին խոսել է թիմի հարձակվող Կիլիան Մբապեի հետ կապված իրավիճակի մասին։
«Իմ դիրքորոշումը շատ հստակ է՝ եթե Կիլիանը ցանկանում է մնալ, մենք նույնպես ցանկանում ենք, որ նա մնա։ Բայց նա պետք է նոր պայմանագիր ստորագրի։ Մենք չենք կարող անվճար բաց թողնել աշխարհի լավագույն խաղացողին: Սա անհնար է։ Մի անգամ ինքն իրեն ասել է. «Ես երբեք անվճար չեմ հեռանա»։ Նա ինձ խոստացավ. Եթե այսօր ինչ-որ մեկը որոշել է այլ որոշում կայացնել, դրանում ես չեմ մեղավոր»,-ասել է Ալ-Խելաիֆին։