Իսպանացի մասնագետ Լուիս Էնրիկեն արդեն սկսել է աշխատել ՊՍԺ-ի գլխավոր մարզիչի պաշտոնում։
Ինչպես հայտնում է ESPN-ն՝ Էնրիկեն ներկայումս գտնվում է հաջորդ մրցաշրջանի համար ֆրնսիական թիմի համալրման գործընթացում:
Հիշեցնենք, որ Էնրիկեն առանց աշխատանքի էր 2023 թվականի հունվարից, երբ հեռացավ Իսպանիայի հավաքականից՝ ավելի վաղ նրա հետ Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Մարոկկոյից դուրս մնալուց հետո։ Իսպանացի մասնագետը «Բարսելոնայի» կազմում ինը տիտղոս է նվաճել:
Հիշեցնենք, որ Քրիստոֆ Գալտիեն գլխավորել է ՊՍԺ-ն նախորդ մրցաշրջանում։