ՊՍԺ-ն խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեի հետ, նրան կփոխարինի իսպանացի մասնագետ Լուիս Էնրիկեն։ Ֆրանսիացու հեռացման մասին կարող է հայտարարվել Բարսելոնայի և Իսպանիայի հավաքականի նախկին մարզչի մամուլի ասուլիսի ժամանակ։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Լուիս Էնրիկեն երեքշաբթի ժամանել է Փարիզ ՊՍԺ-ի հետ պայմանագիր կնքելու համար։ Ֆրանսիական ակումբն արդեն համաձայնել է խզել պայմանագիրը Քրիստոֆ Գալտիեի հետ և Էնրիկեի նշանակման մասին կարող է հայտարարել այսօր՝ հուլիսի 5-ին, երբ կկայանա փարիզցիների նոր մարզչի առաջին մամուլի ասուլիսը։
Քրիստոֆ Գալտիեն ՊՍԺ-ն գլխավորել է 2022 թվականի հուլիսի 5-ին։ Նախկինում 56-ամյա մասնագետն աշխատել է «Նիցայում», իսկ մինչ այդ աշխատել է «Լիլում», «Սենտ Էտյենում» և ֆրանսիական այլ ակումբներում։ Լուիս Էնրիկեի վերջին աշխատանքը Իսպանիայի հավաքականում էր։