«Մոնակոյի» նոր գլխավոր մարզիչ է դարձել Ադոլֆ Հյութերը։
53-ամյա ավստրիացի մասնագետը պայմանագիր է կնքել երկու մրցաշրջանով՝ մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
Հյութերն առանց աշխատանքի էր մնացել 2022 թվականի ամռանը Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» հեռանալուց հետո։
Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» նրա գլխավորությամբ 2019 թվականին դուրս եկավ Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ։
Հունիսի սկզբին Ֆիլիպ Կլեմենտի պաշտոնանկությունից հետո «Մոնակոն» մնաց առանց գլխավոր մարզչի։ Թիմը Լիգա 1-ում զբաղեցրեց վեցերորդ հորիզոնականը և մնաց առանց եվրագավաթների։