ՊՍԺ-ն շուտով կհայտարարի միանգամից մի քանի կարևոր տրանսֆերային նորության մասին: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Նրա փոխանցմամբ՝ ՊՍԺ-ն պայմանագիր է կնքել 6 նոր խաղացողների հետ: Նրանք են Լուկաս Էրնանդեսը «Բավարիայից», Մանուել Ուգարտեն՝ «Սպորտինգից», Կանգ-Ին Լին՝ «Մալյորկայից», Մարկո Ասենսիոն, Միլան Սկրինյարը և Շեր Նդուրը (բոլորն էլ ազատ գործակալներ են):
Փարիզցիները պայմանագիր են կնքել նաև նոր գլխավոր մարզիչ իսպանացի Լուիս Էնրիկեի հետ։