ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն կլքի իր պաշտոնը մինչև շաբաթվա կեսը, հայտնում է RMC Sport-ը։
Ֆրանսիական ակումբը վերսկսել է մասնագետի հետ բանակցությունները պայմանագիրը խզելու համար։
Այսպիսով, ՊՍԺ-ն կկարողանա հայտարարել նոր գլխավոր մարզչի՝ Լուիս Էնրիկեի նշանակման մասին։
Հիշեցնենք, որ մասնագետը ձերբակալվել է ռասիզմի մեղադրանքով։