«Մեծ սաղավարտի» 23-ակի չեմպիոն, աշխարհի 2-րդ համար, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը 29-րդ անընդմեջ հաղթանակը տարավ Ուիմբլդոնում։
Ջոկովիչը (2) 6:3, 6:3, 7:6 (7:4) հաշվով հաղթել է Արգենտինայի ներկայացուցիչ Պեդրո Կաչինին (աշխարհի 68-րդ ռակետ): Հանդիպումը տեւել է 2 ժամ 14 րոպե։ Նովակի հաջորդ մրցակիցը կլինի Ավստրալիայի ներկայացուցիչ Ջորդան Թոմփսոնը։
Ուիմբլդոնը կանցկացվի հուլիսի 3-ից 16-ը։