Բրիտանացի Էնդի Մարեյը «Ուիմբլդոնի» մեկնարկից առաջ խոսել է իր շանսերի մասին։
«Ուզում եմ հանդես գալ այնպիսի մակարդակով, որից գոհ կլինեմ: Կարծում եմ, որ լավ դիրքում եմ սրա համար: Ես այս մրցաշարի փորձն ունեմ, խաղացել եմ մեծ կորտերում։ Այժմ ցանցում կա միայն մեկ մարդ, ով ավելի մեծ փորձ ունի՝ սա Նովակն է։ Ես պետք է օգտագործեմ սա իմ օգտին:
Կարծում եմ, որ խոտածածկի վրա աշխարհի լավագույն խաղացողներից մեկն եմ: Հիմա ֆիզիկապես ինձ լավ եմ զգում, լավ եմ պատրաստված, ուստի լավ մրցաշար չանցկացնելու պատճառ չկա»,-ասել է բրիտանացին։
Մարեյը երկու անգամ հաղթել է «Մեծ սաղավարտի» այս մրցաշարում։