Աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը Ուիմբլդոնի մեկնարկից առաջ խոսել է իր առողջական վիճակի և մարզավիճակի մասին։ «Մեծ սաղավարտի» մրցաշարը մեկնարկում է երկուշաբթի՝ հուլիսի 3-ին:
Ավելի վաղ մարզիկը դուրս էր եկել Բադ Հոմբուրգում (Գերմանիա) WTA-250 մրցաշարից՝ սննդային թունավորման պատճառով։
«Բադ Հոմբուրգում ես ստամոքսի ցավ ունեի։ Ավելի ուշ՝ այդ օրը ես արդեն ինձ լավ էի զգում, ուստի վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու:
Ես զգում եմ, որ սա առաջին սեզոնն է, որ կարողացել եմ կենտրոնանալ խոտածածկի մարզման վրա և շատ բան սովորել: Հուսով եմ, որ կկարողանամ օգտագործել այն հանդիպումներում: Իհարկե, ես հավատում եմ, որ լավագույն խաղացողները կարող են լավ խաղալ ցանկացած կորտի վրա։ Ես ցանկանում եմ դառնալ խաղացող, ով լավ է հանդես գալիս նաև խոտածածկի վրա:
Ես անում եմ ամեն ինչ, որպեսզի աշխատեմ իմ հմտությունների վրա: Կարծում եմ, որ անցած տարի մենք արդեն լավ աշխատանք կատարեցինք մարզչի հետ»,- լեհ թենիսիստուհու խոսքերն է մեջբերում WTA-ի մամուլի ծառայությունը։