Պորտուգալական «Սպորտինգը» փոխհատուցում է ստացել Ռաֆայել Լեաուի հեռանալու համար։ 2018 թվականին հարձակվողը միակողմանի խզել է պայմանագիրը «Սպորտինգի» հետ ու տեղափոխվել ֆրանսիական «Լիլ»։
Այս ուրբաթ «Սպորտինգը» Պորտուգալիայի արժեթղթերի հանձնաժողովին հայտնել է, որ 19,67 մլն եվրո է ստացել «Լիլից»՝ որպես փոխհատուցում պայմանագրի խզման համար: Այս մասին գրում է A Bola-ն։
Նշենք, որ Լեաուն երեքուկես մրցաշրջան է խաղում է իտալական «Միլանում»:
«Սպորտինգը» դժգոհ է ստացված վճարից, քանի որ ակումբի պայմանագիրը Լեաուի հետ 45 միլիոն եվրոյի չափով էր: Պորտուգալական թիմը մտադիր է այդ վճարումը ստանալ «Լիլից»: