Եվրոպական ամառային երրորդ խաղերն ավարտվեցին հայ բռնցքամարտիկների համար: Հայաստանի վերջին ներկայացուցիչներ Գուրգեն Մադոյանն ու Դավիթ Չալոյանը, պարտություններ կրելով քառրդ եզրափակիչում, լքեցին պայքարը:
71 կգ քաշային Գուրգեն Մադյոնը քառորդ եզրափակիչում մենամարտեց Սերբիայի ներկայացուցիչ Վահիդ Աբասովի և պարտվեց 1:4 հաշվով:
Դավիթ Չալոյանը +92 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում մենամարտեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջաստի Դելիկիուս Օրիեի հետ եւ 0:5 հաշվով պարտություն կրեց:
Ավելի վաղ, քառորդ եզրափակչի իրենց մենամարտերում պարտվել էին նաև Արթուր Բազեյանն ու Համբարձում Հակոբյանը:
Այսպիսով, Հայաստանի բռնցքամարտի հավաքականները հայրենիք կվերադառնան առանց մեդալների: