Լեհաստանում ավարտին մոտեցող Եվրոպական ամառային երրորդ խաղերի ծրագրով անցկացվող բռնցքամարտի մրցումներում այսօր ռինգ է դուրս եկել Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ:
Եվրոպայի փոխչեմպիոն, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, թեև քառորդ եզրափակչում բավական լավ մենամարտ անցկացրեց Բուլղարիան ներկայացնող Խավյեր Իբանեսի հետ, բայց մրցավարների որոշմամբ զիջեց 0-5 հաշվով:
Այսպիսով, հայ բռնցքամարտիկը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ, որն իրեն առնվազն բրոնզե մեդալ կապահովեր:
Քիչ անց ռինգ դուրս կգան Հայաստանի վերջին ներկայացուցիչներ Գուրգեն Մադոյանն ու Դավիթ Չալոյանը: