Եվրոպական խաղերում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոոպայի չեմպիոն, 75 կգ քաշային Անի Հովսեփյանը ցավալի պարտություն կրեց Լեհաստանում անցկացվող մրցաշարում և լքեց պայքարը հենց մեկնարկում:
1/16 եզրափակչում Անին մենամարտեց EOC փախստականների թիմը ներկայացնող, 24-ամյա Ջանկեու Նբամբայի հետ և մրցավարների որոշմամբ պարտվեց 0-5 հաշվով:
Նշենք՝ քիչ անց ռինգ դուրս կգա նաև Նարեկ Հովհաննիսյանը, որը կանցկացնի իր երկրորդ մենամարտը Եվրոպական ամառային երրորդ խաղերում: 1/8 եզրափակչում նրա մրցակիցը կլինի հունգարացի Ռիչարդ Կովարդսը: