Բռնցքամարտիկ Նարեկ Հովհաննիսյանը հաղթանակով է մեկնարկել Լեհաստանում ընթացող Եվրոպական ամառային երրորդ խաղերում:
63,5 կգ քաշայինների 1/16 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը 3:2 հաշվով առավելության է հասել Իսրայելի ներկայացուցիչ Ահմադ Շտիվի նկատմամբ:
Ավելի վաղ Եվրոպական խաղերում հաղթանակով էր մեկնարկել Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը: