Սաուլ Ալվարեսը երեք մենամարտի պայմանագիր է կնքել Premier Boxing Champions-ի հետ և կհանդիպի Ջերմալ Չարլոյի հետ, հայտնում է Boxing247-ը:
Մենամարտը կկայանա սեպտեմբերի 16-ին, մենամարտի վայրը կորոշվի ավելի ուշ։
32-ամյա Ալվարեսն ունի 59 հաղթանակ, 2 պարտության և 2 ոչ-ոքի։ Մեքսիկացին գերմիջին քաշային կարգում աշխարհի անվիճելի չեմպիոնն է։
33-ամյա Շառլոն իր կարիերայում 32 հաղթանակ ու ոչ մի պարտություն ունի, ամերիկացին միջին քաշային կարգում WBC վարկածով չեմպիոն է։ Ջերմալը բռնցքամարտիկ Ջերմել Չարլոյի երկվորյակ եղբայրն է, ով սեպտեմբերին պետք է հանդիպի ռուսաստանաբնակ ավստրալացի Թիմ Ցզյուի հետ։