«Ռեալը» ծրագրում է այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին, հայտնում է լրագրող Պակո Բույոն։
Ըստ աղբյուրի՝ փարիզցիները ցանկանում են հարձակվողի համար ստանալ առնվազն 200 մլն եվրո։ Մադրիդյան ակումբը համաձայն չէ այդ թվի հետ և պատրաստ է 120 մլն եվրո առաջարկել հարձակվողին ձեռք բերելու համար։
Փարիզում չեն ցանկանա խաղացողին անվճար բաց թողնել 2024 թվականին։ Տրանսֆերը կարող է կայանալ այս ամառ։
Մբապեն 2022 թվականի ամռանը կարող էր տեղափոխվել «Ռեալ» ազատ գործակալի կարգավիճակով, սակայն երկարաձգեց պայմանագիրը փարիզյան ակումբի հետ։
2022/23 մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 43 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 41 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։
























































