Հարձակվող Նեյմարը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում։
Ըստ L’Équipe-ի՝ այս տարբերակը հնարավոր է, եթե փարիզյան ակումբում նշանակվի մարզիչ Լուիս Էնրիկեն, որի գլխավորությամբ հարձակվողը 2014-ից 2017 թվականներին խաղացել է Բարսելոնայում՝ երկու անգամ դառնալով Իսպանիայի չեմպիոն, ինչպես նաև հաղթելով Չեմպիոնների լիգան։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:
























































