Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն սոցցանցերում գրառում է կատարել Հունաստանի նկատմամբ 1:0 հաշվով տարած հաղթանակից հետո:
«Շնորհակալ եմ բոլորիդ այս մրցաշրջանի համար: Հոգ տանենեք ինքներս մեզ ու մեր սիրելիներին: Ամենալավ ամառ: Կհանդիպենք շուտով»,- գրել է Մբապեն սոցցանցում:
2022/23 մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 43 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 41 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
























































