«Լիվերպուլի» կազմն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է համալրել «Նիցայի» հենակետային կիսապաշտպան Կեֆրեն Թյուրամը:
Ինչպես հայտնում է L’Equipe-ը՝ 22-ամյա ֆրանսիացին, որին հավակնում են մերսիսայդցիները, ևս հետաքրքրված է «Լիվերպուլ» տեղափոխվելով:
Անցած մրցաշրջանում Թյուրամը բոլոր մրցաշարերում «Նիցայի» 48 խաղում դարձել է 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
























































