Այս պահին ընթանում է Եվրո-2024-ի որակավորման 3-րդ տուրի Ջիբրալթարի և Ֆրանսիայի հավաքականների միջև հանդիպումը։
Առաջին խաղակեսից հետո ֆրանսիացիները հաղթում են 2-0 հաշվով։
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն իր 123-րդ հանդիպումն է անցկացնում թիմի կազմում։ Այս ցուցանիշով նա հավասարվել է Թիերի Անրիին: Ավելի հաճախ թիմի կազմում խաղացել են միայն Լիլիան Թյուրամը (142 հանդիպում) և Ուգո Լյորիսը (145):
Հանդիպման հաշիվը բացեց հենց Ժիրուն՝ գոլի հեղինակ դառնալով արդեն 3-րդ րոպեին։ Սա նրա 54-րդ գոլն է ազգային հավաքականի կազմում, նա Ֆրանսիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է։
























































