Ջիբրալթարի դեմ խաղում Բրիս Սամբան ընդգրկվել է մեկնարկային կազմում։ Դարպասապահն իր կարիերայի ընթացքում առաջին անգամ կխաղա ազգային հավաքականում։
Հետաքրքիր է, որ «Լանս» ակումբը ներկայացնող որևէ դարպասապահ երբեք չի խաղացել Ֆրանսիայի հավաքականում։
Ֆրանսիայի հավաքականի կազմում երկրորդ նորեկը կլինի «Չելսիի» պաշտպան Ուեսլի Ֆոֆանան։
Ֆրանսիայի հավաքականի ամբողջական կազմը՝ Սամբա, Պավար, Ֆոֆանա, Կոնատե, Թեո Էրնանդես, Կամավինգա, Չուամենի, Գրիզման, Կոման, Ժիրու, Մբապե։
























































