ՈւԵՖԱ-ն բանակցություններ է վարում Relevent Sports-ի հետ՝ ֆուտբոլային ամառային նոր մրցաշար ստեղծելու համար, հայտնում է Daily Mail-ը:
Հիմնվելով International Champions Cup-ի՝Relevent Sports-ի կողմից կազմակերպված ամառային ընկերական մրցաշարի վրա, նախատեսվում է մրցաշար կազմակերպել Չեմպիոնների լիգայի ոճով:
Նոր մրցաշարում նախատեսվում է ընդգրկել որակավորման, խմբային և փլեյ-օֆֆ փուլեր:
Մրցաշարը պետք է սկսվի 2021 թվականից, պայմանագիրը կստորագրվի 8 տարի ժամկետով: Մրցաշարը սկզբում կանցկացվի ԱՄՆ-ում, բայց հետագայում կարող է կազմակերպվել Ասիայում:
Ենթադրվում է նաև պայմանավորվածություն թոփ ակումբների հետ, որ մրցաշարում թիմերը հնարավորության դեպքում խաղան հիմնական կազմերով:
«Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Չելսին», «Արսենալը», «Լիվերպուլը» և «Տոտենհեմը» աջակցում են այս գաղափարը: