Օլիմպիական խաղերի հնգակի չեմպիոն, աշխարհի յոթակի չեմպիոն, նորվեգացի բիաթլոնիստ Յոհաննես Բյոեն խոսել է այս շաբաթ այլ մարզաձևերում իր հայրենակիցների համաշխարհային հաջողությունների մասին։
«Այս շաբաթն ինչ-որ կերպ նորվեգական է: Նախ Վիկտոր Հովլանդը հաղթեց գոլֆի հուշամրցաշարում, հետո Յակոբ Ինգեբրիգցենը գերազանցեց համաշխարհային ռեկորդը Փարիզում 2 մղոն մրցավազքում, Էրլինգ Հոլանդը հաղթեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, իսկ այժմ Կասպեր Ռուդը Ռոլան Գարոսի եզրափակիչում է։ Նորվեգիայի համար սա, հավանաբար, լավագույն շաբաթն է»,- կրտսեր Բյոի խոսքերն է մեջբերում L’Équipe-ը։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդն իր թիմի կազմում դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող։ Աշխարհի 4-րդ ռակետ Կասպեր Ռուդն այսօր «Ռոլան Գարոս»-2023-ի եզրափակչում կհանդիպի սերբ Նովակ Ջոկովիչի հետ: