MLS-ի առաջնության 18-րդ տուրի շրջանակում «Չիկագոն» սեփական հարկի տակ ընդունել էր «Կոլամբուսին»։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2-1 հաշվով։
«Կոլամբուսի» կազմում 93-րդ րոպեին հաղթական գոլը խփեց Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը, ով դարձավ պարզապես ֆանտաստիկ գոլի հեղինակ՝ սեփական կիսադաշտից գրավելով մրցակցի դարպասը։
Այս հաղթանակից հետո «Կոլամբուսը» 27 միավորով 7-րդն է Արևելյան Կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում։
























































