Լեհաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 100-ամյակին նվիրված միջոցառումներին Հայաստանից հրավիրված է Պրոֆեսիոնալ բռնցքամարտի համահայկական ֆեդերացիան։
Այդ մասին հայտնում է ՊԲՀՖ-ի մամուլի ծառայությունը։
Միջոցառումների շարքում է նաև ամենամյա անցկացվող Suzuky Night մրցաշարը։ ՊԲՀՖ փոխնախագահ Արթուր Կրիկյանի գլխավորած պատվիրակությունը Կելցե է ժամանել 4 բռնցքամարտիկով։
Մարզիչ Սամվել Պողոսյանի գլխավորությամբ Կելցեում ռինգ դուրս կգան 57 կգ քաշային Հենրիկ Սահակյանը, 63,5 կգ քաշային Համլետ Մնացականյանը, 67 կգ քաշային Արմեն Մաշակարյանն ու 71 կգ քաշային Տիգրան Մելքոնյանը։