Ծանր քաշային կարգում WBA, IBF և WBO վարկածներով չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը (20-0) վստահ է, որ երեք քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վասիլի Լոմաչենկոն (17-3) հաղթել է թեթև քաշային կարգում աշխարհի անվիճելի չեմպիոն Դևին Հեյնիին (30-0):
«Համոզված եմ, որ Վասիլիից խլել են հաղթանակը։ Ահա այսպիսի մրցավարություն. նրանք պարզապես տեղը զիջեցին երիտասարդներին։ Պետք է որոշակի հարգանք դրսևորվի այն տղաների նկատմամբ, ովքեր տարիներ շարունակ բռնցքամարտում են և երկրպագուներին հիանալի մենամարտեր են տալիս։ Կարծում եմ, որ Վասիլի Լոմաչենկոն իսկապես արժանի է այս հաղթանակին և բացարձակ չեմպիոնի կարգավիճակին»,- ասել է Ուսիկը Seconds Out-ին տված հարցազրույցում։
Հենին հաղթեց Լոմաչենկոյին մրցավարների միաձայն որոշմամբ (116-112, 115-113, 115-113): Մենամարտը տեղի է ունեցել մայիսի 20-ին ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքի MGM Grand Garden-ում։