Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս եկավ Մեծ սաղավարտի՝ Ֆրանսիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչ։
Մրցաշարի երրորդ փուլի խաղում Ավանեսյանը 3:6, 6:1, 7:5 հաշվով հաղթել է Դանիայի ներկայացուցիչ Կլարա Տաուսոնին։ Հանդիպումը տևել է 2 ժամ 20 րոպե։
Տաուսոնը երրորդ անգամ է հանդես գալիս Ֆրանսիայի բաց առաջնությունում, սակայն առաջին անգամ դուրս էր եկել մրցաշարի երրորդ շրջան։ Ավանեսյանն իր նորամուտն է նշել Ռոլան Գարոսի հիմնական փուլում։
Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Էլինա Ավանեսյանը կմրցի Կարոլինա Մուչովա (Չեխիա) – Իրինա Բեգու (Ռումինիա) զույգի հաղթողի հետ։