Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության՝ Ռոլան Գարոսի մրցաշարի 1/8 եզրափակիչ։
Մրցաշարի 3-րդ տուրի խաղում աշխարհի 3-րդ ռակետ Ջոկովիչը հանդիպեց իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ Ֆոկինայի հետ, ով ATP-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 34-րդ հորիզոնականը։
Մրցակիցների միջև հանդիպումը տևեց 3 ժամ 36 րոպե և ավարտվեց երեք սեթում Նովակի հաղթանակով՝ 7:6 (7:4), 7:6 (7:5), 6:2:
1/8 եզրափակիչ փուլում Ջոկովիչը կխաղա Խուան Պաբլո Վարիլյաս – Հուբերտ Հուրկաչ խաղի հաղթողի հետ։