Ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովը Փարիզում (Ֆրանսիա) ընթացող Ռոլան Գարոսի մրցաշարի երրորդ շրջանի խաղում պարտություն է կրել իտալացի Լորենցո Սոնեգոյից։
Աշխարհի 7-րդ ռակետ Ռուբլյովը առաջին երկու սեթում հաղթեց, սակայն հաջորդ երեքում պարտվեց՝ 7:5, 6:0, 3:6, 6:7 (5:7), 3։6։
Հանդիպումը տևել է 3 ժամ 44 րոպե։
Ռոլան Գարոսի 1/8 եզրափակիչում Սոնեգոն կխաղա Կարեն Խաչանովի հետ։