Աշխարհի երրորդ ռակետ, Ռոլան Գարոսի կրկնակի հաղթող սերբ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել Ֆրանսիայի բաց առաջնության երրորդ շրջան, որտեղ կհանդիպի իսպանացի թենիսիստ Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինայի (աշխարհի 34-րդ ռակետ) հետ։
Մրցաշարի երկրորդ շրջանում Ջոկովիչը երեք սեթում հաղթել է հունգարացի թենիսիստ Մարտոն Ֆուկովիչին։ Խաղի հաշիվը՝ 7:6 (7:2), 6:0, 6:3.
Հանդիպումը տևել է 2 ժամ 44 րոպե։ Ջոկովիչը կատարել է երկու էյս (Ֆուկովիչ՝ մեկ), ինչպես նաև ավելի քիչ կրկնակի սխալներ է թույլ տվել, քան մրցակիցը (3-6): Նովակը 12 բրեյք-փոինթից իրացրել է 8-ը, Մարտոնը՝ 3-ը՝ 12-ից։