Տոկիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի 11-րդ ռակետ, հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը մեկնաբանել է Ռոլան Գարոս-2023-ի երրորդ շրջան դուրս գալը։
Երկրորդ շրջանի խաղում Խաչանովը (11) 6:3, 6:4, 6:2 հաշվով հաղթել է Մոլդովայի ներկայացուցիչ Ռադու Ալբոտին:
«Դժվար առաջին շրջանից, 0:2 հաշվից հետո քամբեք անելուց հետո, ես երկու օր ունեի մարզվելու, հանգստանալու, ճիշտ էներգիա հավաքելու համար, և կարծում եմ՝ դա օգնեց ինձ: Այսօր՝ սկզբից մինչև վերջ, ես շատ կենտրոնացած խաղացի՝ թե՛ տեխնիկապես և թե՛ հոգեբանական առումով», — ասել է Խաչանովը «Больше»-ի YouTube ալիքի եթերում: