Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս եկավ Ռոլան Գարոսի մրցաշարի 3-րդ շրջան։
2-րդ տուրի խաղում աշխարհի 134-րդ ռակետ Ավանեսյանը 6:0, 7:5 հաշվով հաղթել է ֆրանսուհի Լեոլի Ժանժանին (WTA-ի դասակարգման աղյուսակում 124-րդը):
Ֆրանսիայի բաց առաջնության հերթական տուրում Ավանեսյանը կհանդիպի դանիացի Կլարա Տաուսոնի հետ։ Վերջինս երկրորդ շրջանում պայքարից դուրս էր թողել կանադացի Լեյլա Ֆերնանդեսին։
Էլինան Ռոլան Գարոսի առաջին շրջանի խաղում 6:3, 2:6, 6:4 հաշվով առավելության էր հասել շվեյցարուհի Բելինդա Բենչիչի նկատմամբ: Հատկանշական է, որ շվեյցարուհին WTA-ի դասակարգման աղյուսակում 12-րդն է: