Աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը Ռոլան Գարոսի առաջին փուլում հաղթեց իսպանուհի Քրիստինա Բուկշային՝ 6:4, 6:0 հաշվով: Հանդիպումը տևեց 1 ժամ 15 րոպե։
Ռոլան Գարոսի գործող չեմպիոնը երկրորդ շրջանում կխաղա Իլենա Ին-Ալբոն (Շվեյցարիա) – Կլեր Լյու (ԱՄՆ) հանդիպման հաղթողի հետ։