Թեթև քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վասիլի Լոմաչենկոն (17-3) վստահ է, որ թեթև քաշային կարգում աշխարհի անվիճելի չեմպիոն Դևին Հեյնին (30-0) կանի ամեն ինչ, որպեսզի իր հետ ռեւանշ մենամարտ չանցկացնի։
«Ես դիտեցի մենամարտի կրկնությունը և հաշվեցի 8-4 հօգուտ ինձ։ Իմ գնահատականը սուբյեկտիվ էր, բայց իրական հաշիվը մոտ է 7-5-ին։ Ռևանշ մենամարտ չի լինի, քանի որ նա վախենում է ինձանից։ Նա հասկանում է, որ պարտվել է պայքարում»,–ասել է Լոմաչենկոն EsNews-ին:
Հենին հաղթեց Լոմաչենկոյին մրցավարների միաձայն որոշմամբ (116-112, 115-113, 115-113): Մենամարտը տեղի է ունեցել մայիսի 20-ին ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքի MGM Grand Garden-ում։